15:44  ,  12 մարտի, 2018

«Արսենալի» երկրպագուները հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղի (3։0) լավագույն ֆուտբոլիստ։

Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

«Արսենալի» մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ Պրեմյեր լիգայի մեկնարկային 6 խաղերում Մխիթարյանը մասնակցել է 5 գոլերի` դառնալով մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Whoscored.com-ի վարկածով 29-ամյա կիսապաշտպանը ստացել էր ամենաբարձր գնահատականը՝ 8․8։ Նույն գնահատականին արժանացել էր նաեւ «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը, որը հետ էր մղել 11 մետրանոց հարված եւ 200-րդ «չոր» հանդիպումն անցկացրել Պրեմյեր լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում