15:44 12 մարտի, 2018Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղի (3։0) լավագույն ֆուտբոլիստ։
Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Արսենալի» մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ Պրեմյեր լիգայի մեկնարկային 6 խաղերում Մխիթարյանը մասնակցել է 5 գոլերի` դառնալով մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Whoscored.com-ի վարկածով 29-ամյա կիսապաշտպանը ստացել էր ամենաբարձր գնահատականը՝ 8․8։ Նույն գնահատականին արժանացել էր նաեւ «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը, որը հետ էր մղել 11 մետրանոց հարված եւ 200-րդ «չոր» հանդիպումն անցկացրել Պրեմյեր լիգայում։
For the second match in a row, you voted @HenrikhMkh as your man of the match
— Arsenal FC (@Arsenal) March 12, 2018
this if you voted for Micki#AFCvWFC pic.twitter.com/G4NGhWZq9p
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.