13:43  ,  12 մարտի, 2018

Մասիմիլիանո Ալեգրի. Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Ռեալն» է

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին»։

«Հույս ունեմ, որ քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» չի հանդիպի «Բարսենալոնայի» ու «Ռեալի» հետ։ Կարծում եմ, որ «Ռեալը» մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։ Ոչ մի թիմ այնպես չի նախապատրաստվում այս մրցաշարի խաղերին, ինչպես նրանք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Իտալիայի չեմպիոնը հաղթահարել էր Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը (2։2, 2։1), իսկ հաջորդ փուլի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի նախորդ 2 մրցաշարերի հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում