12:40  ,  12 մարտի, 2018

«Լիվերպուլի» լեգենդը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի դստեր վրա

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն առանձնացել է տգեղ վարքով։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» (2։1) Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներից մեկը ճանապարհին նկատել է Կարագերի մեքենան եւ ցանկացել է նրան հիշեցնել խաղի հաշիվը։ Դա դուր չի եկել «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստին, որը թքել է մեքենայի մեջ գտնվող երկրպագուի դստեր ուղղությամբ։

Mirror-ի համաձայն՝ այդ միջադեպի պատճառով Կարագերին կարող են հեռացնել Sky Sports ալիքից, որտեղ նա կատարում է ֆուտբոլային փորձագետի աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում