Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացել է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հուղարկավորությունը (ֆոտոշարք)։ Ներկա են եղել մի շարք նախկին ու գործող ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանին մարտի 4-ին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ 31-ամյա Աստորին քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
Դեպքի պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի