20:38  ,  7 մարտի, 2018

Մխիթարյանն «Արսենալի» հետ մեկնել է Միլան (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» հետ մեկնել է Միլան: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը լուսանկար է հրապարակել Ինստագրամում:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի իտալական «Միլանի» հետ:

Մարտի 8-ին կայանալիք «Միլան» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում