Լոնդոնի «Արսենալի» բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացն անդրադարձել է անգլիական ակումբում ստեղված իրավիճակին։ Պրեմյեր լիգայում «Արսենալը» կրել է 3 անընդմեջ պարտություն՝ կրկնելով 16 տարվա հակառեկորդ։
«Բարդ իրավիճակ է, սակայն մեր թիմում հիմա հրաշալի մթնոլորտ է։ Չենք կարող հուսալքվել ու հանձնվել։ Պետք է պայքարենք Եվրոպայի լիգայի տիտղոսի համար, ինչը մեզ հնարավորություն կտա խաղալ Չեմպիոնների լիգայում։ Դա մեր գլխավոր նպատակն է»,- Կոլաշինացի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալը» խաղալու է իտալական «Միլանի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մարտի 8-ին Միլանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում