16:04 4 մարտի, 2018Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 27-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան պատճառով, հայտնում է Football Italia-ն։
A Սերիայի ղեկավարություն որոշել է հետաձգել տուրը ողբերգական միջադեպից հետո։ Աստորիի՝ տարբեր ակումբներոմ հանդես եկող ընկերները նշել են, որ չեն կարող դուրս գալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ իտալացի 31-ամյա պաշտպանին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել գտնվող հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։
Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին պետք է կայանային հետեւյալ խաղերը
«Ջենոա» - «Կալյարի»՝ 15:30
«Ատալանտա» - «Սամպդորիա»՝ 18։00
«Ուդինեզե» - «Ֆիորենտինա»՝ 18։00
«Բենեւենտո» - «Վերոնա»՝ 18։00
«Կյեւո» - «Սասուոլո»՝ 18։00
«Տորինո» - «Կրոտոնե»՝ 18։00
«Միլան» - «Ինտեր»՝ 23:45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.