12:27  ,  4 մարտի, 2018

NBA․ «Քլիվլենդի» երկրորդ անընդմեջ պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» 117։126 հաշվով պարտվել է «Դենվերին»՝ կրելով երկրորդ անընդմեջ տնային պարտությունը

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դենվերի» խաղացող Գերի Հարիսը, որը վաստակել է 32 միավոր, իսկ «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 25 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Լարի Նենս կրտսերի դանքը։ 

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Դենվեր»՝ 117:126 (31:37, 31:36, 35:30, 20:23)

«Մայամի» – «Դետրոյտ»՝ 105:96 (27:28, 32:18, 15:24, 31:26)

«Հյուսթոն» – «Բոստոն»՝ 123:120 (30:32, 28:32, 28:25, 37:31)

«Սան Անտոնիո» – «Լեյքերս»՝ 112:116 (30:23, 30:30, 31:27, 21:36)

«Սակրամենտո» – «Յուտա»՝ 91:98 (17:25, 26:27, 23:23, 25:23)

«Պորտլենդ» – «Օկլահոմա»՝ 108:100 (25:28, 28:22, 30:25, 25:25)

«Օռլանդո» – «Մեմֆիս»՝ 107:100 (31:27, 21:25, 25:27, 30:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում