20:53  ,  3 մարտի, 2018

Սոն Հին Մինի դուբլը հաղթանակ բերեց «Տոտենհեմին»

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Հադերսֆիլդի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի կիսապաշտպան Սոն Հին Մինը:

«Տոտենհեմը» 58 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Մանչեսթեր Յունայթեդը» 28 խաղից հետո ունի 59 միավոր: «Լիվերպուլը» 28 խաղում վաստակել է 57 միավոր:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տոտենհեմ» - «Հադերսֆիլդ»՝ 2:0

Սոն Հին Մին, 27, 54

«Լեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 1:1

Ռիյադ Մահրեզ, 90+6 - Ջոշուա Քինգ, 35, 11մ

«Սաութհեմփթոն» - «Սթոք Սիթի»՝ 0:0

«Սուոնսի» - «Վեստ Հեմ»՝ 4:1

Կի Սուն Յուն, 8, Մայք վան դեր Հորն, 32, Էնդի Քինգ, 48, Ջորդան Այու, 63, 11մ – Մայքլ Անտոնիո, 79

«Ուոթֆորդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:0

Տրոյ Դինի, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում