Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հաստատել է չորրորդ փոփոխության հնարավորությունը լրացուցիչ ժամանակում:
«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ չորրորդ փոփոխության կանոնի կիրառման մասին որոշումը ՖԻՖԱ-ն կընդունի մարտի 16-ին կայանալիք խորհրդի նիստում»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Չորրորդ փոփոխությունն արդեն կիրառվել է անցած ամռանը Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Չեխիա խաղի ժամանակ:
Խորհուրդը հաստատել է աշխարհի առաջնության ժամանակ կրկնապատկերի համակարգի կիրառումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի
01:29 , 16 հոկտեմբերի
01:04 , 16 հոկտեմբերի 
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի