19:04  ,  3 մարտի, 2018

Ֆուտբոլում կթույլատրվի խաղացողի չորրորդ փոփոխություն

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հաստատել է չորրորդ փոփոխության հնարավորությունը լրացուցիչ ժամանակում:

«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ չորրորդ փոփոխության կանոնի կիրառման մասին որոշումը ՖԻՖԱ-ն կընդունի մարտի 16-ին կայանալիք խորհրդի նիստում»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Չորրորդ փոփոխությունն արդեն կիրառվել է անցած ամռանը Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Չեխիա խաղի ժամանակ:

Խորհուրդը հաստատել է աշխարհի առաջնության ժամանակ կրկնապատկերի համակարգի կիրառումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս