09:58  ,  27 փետրվարի, 2018

Պոգբան՝ Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող մարզիկ

L'Equipe-ը կազմել է Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 22 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է NBA-ում հանդես է եկող «Սան Անտոնիոյի» բասկետբոլիստ Տոնի Պարկերը (19,7 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը  (19,1 միլիոն)։

Հնգյակում են նաեւ «Շառլոտի» բասկետբոլիստ Նիկոլյա Բատյումը (18,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (16,3 միլիոն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում