09:58 27 փետրվարի, 2018L'Equipe-ը կազմել է Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 22 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է NBA-ում հանդես է եկող «Սան Անտոնիոյի» բասկետբոլիստ Տոնի Պարկերը (19,7 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (19,1 միլիոն)։
Հնգյակում են նաեւ «Շառլոտի» բասկետբոլիստ Նիկոլյա Բատյումը (18,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (16,3 միլիոն)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.