16:45  ,  26 փետրվարի, 2018

Անգլիայում 31-ամյա բռնցքամարտիկը մահացել է մենամարտից հետո

Բրիտանացի բռնցքամարտիկ Սքոթ Վեստգարտը մահացել է մենամարտից հետո, գրում The Star-ը։

Շեֆիլդը ներկայացնող 31-ամյա մարզիկի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։ Դոնկաստերում կայացած 10 ռաունդանոց մենամարտը Սքոթ Վեստգարտի համար պետք է վերջինը լիներ սիրողական ռինգում, քանի որ նա ցանկանում էր սկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանացին մահացել է մենամարտի ընթացքում ստացած հարվածների հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում