19:33  ,  23 փետրվարի, 2018

Մարկոս Պիզելի․ Նույնիսկ իմանալով «Ակտոբեի» խնդիրների մասին՝ երկար չմտածեցի ստացած առաջարկի վերաբերյալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պատմել է ղազախական «Ակտոբե» վերադառնալու որոշման մասին։

«Նախեւառաջ, կցանկանայի շնորկալություն հայտնել «Ակտոբեին», որ ինձ այստեղ հիշում են։ Նույնիսկ իմանալով ակումբի խնդիրների մասին՝ երկար չմտածեցի ստացած առաջարկի վերաբերյալ։ Ես գիտեմ երկրպագուներին, քաղաքն ու ակումբը, եւ դա անդրադարձավ իմ որոշման վրա։ Կարոտում էի «Ակտոբեն» ու թիմի տնային ստադիոնում տիրող մթնոլորտը։ Պատրաստ եմ առաջատար լինել խաղադաշտում՝ հատկապես, երբ մարզիչներն ու թիմակիցներս վստահում են ինձ։ Ամեն ինչ կանենք նախկին հաջողություններին հասնելու համար։ Բարդ կլինի, բայց մենք հնարավոր ամեն բան կանենք դրա համար»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին վերջերս էր հեռացել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից», որի հետ պայմանագիրը խզվել էր նրա խնդրանքով: Նա «Ակտոբեում» հանդես է եկել 2014–2015 թվականներին, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի եւ դարձել է 13 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում