23:52  ,  22 փետրվարի, 2018

ԵԼ. «Աթլետիկոն», «Լացիոն», «Զենիթը», «Լիոնը», «Լայպցիգը», «Սպորտինգը», «Պլզենը», «Դինամոն» հաջորդ փուլում են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները:

1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին Մադրիդի «Աթլետիկոն», Հռոմի «Լացիոն», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», պորտուգալական «Սպորտինգը», ֆրանսիական «Լիոնը», «Վիկտորիա Պլզենը», «ՌԲ Լայպցիգը», Կիեւի «Դինամոն»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 4։1)

Կեւին Գամեյրո, 7

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 0:0 (առաջին խաղ՝ 1։1)

«Լացիո» (Իտալիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 5:1 (առաջին խաղ՝ 0։1)

Չիրո Իմոբիլե, 7, 43, 71, Բաշտուշ, 35, Ֆելիպե Անդերսոն, 51 – Հարլեմ-Էդի Նյոեր, 82

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1։1)

Միխալ Կրմենչիկ, 67, Ալեշ Չերմակ, 90+4

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 3։1)

Պյոտր Զելինսկի, 32, Լորենցո Ինսինյե, 86

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 3:3 (առաջին խաղ՝ 3։1)

Բաս Դոստ, 3, Բրունու Ֆերնանդեշ, 53, 63 – Մարին Տոմասով, 37, Պատրիկ Տվումասի, 80, Դմիտրի Շոմկո, 90+5

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 1։3)

Բերտրան Տրաորե, 86

Հեռացում՝ Կոստա Խաումե («Վիլյառեալ»), 79, երկրորդ դեղին քարտ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 0։1)

Բրանիսլավ Իվանովիչ, 7, Դալեր Կուզյաեւ, 27, Ալեքսանդր Կոկորին, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով