20:11  ,  22 փետրվարի, 2018

«Գանձասար-Կապանը» ոչ ոքի խաղաց «Ուրալի» հետ

Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» վերջին ստուգողական խաղում մրցեց ռուսական «Ուրալի» հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Առաջին խաղակեսում կապանյան թիմի կազմից չի կարողացել 11 մետրանոցն արդյունավետ իրացնել Արա Խաչատրյանը: Եկատերինբուրգի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը:

Հիշեցնենք, որ Կիպրոսում «Գանձասար-Կապանը» խաղացել էր նաեւ շվեյցարական «Սիերեի» հետ եւ առավելության հասել 7:1 հաշվով, իսկ լեհական «Ռուխին» պարտության էր մատնել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում