13:22  ,  22 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Պարբերականը ենթադրում է, որ անգլիական ակումբը հանդես է գալու երկրորդ կազմով, իսկ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա փոխարինողների թվում:

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Կալում Չեմբերս, Պեր Մերտեսակեր, Ռոբ Հոլդինգ, Սեադ Կոլաշինաց, Մոհամեդ Էլնենի, Էնզլի Մեյթլենդ-Նայլզ, Ալեքս Իվոբի, Դենի Ուելբեկ, Ռիս Նելսոն, Էդի Նկետիա։

Փետրվարի 22-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00։05-ին: Առաջին խաղում «Արսենալն» «Էստերսունդին» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ անգլիական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պատասխան խաղում եւս հանդես է գալու մեկնարկային կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում