21:15  ,  21 փետրվարի, 2018

«Փյունիկը» հաղթել է ռուսական «Ռոտորին»

Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղում մրցել է ռուսական «Ռոտորի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Գոլերից մեկը խփել է Էրիկ Պետրոսյանը, մյուսը՝ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կիպրոսում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Փյունիկը» 11:1 հաշվով պարտության էր մատնել տեղի «Այա Նապային»:

«Փյունիկը» Երեւան կվերադառնա փետրվարի 23-ին, իսկ 5 օր անց Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրում կմրցի «Բանանցի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում