19:16  ,  21 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: Այդ մասին հայտնել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հաղորդում է skysports-ը:

Մարզիչը նաեւ որոշել է հանգիստ տրամադրել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որպեսզի նա լավագույն մարզավիճակ ունենա «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում:

Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» «Էստերսունդին» հաղթել է 3:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խաղացել է 84 րոպե եւ դարձել երկու գոլային փոխանցման հեղինա: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում