19:16 21 փետրվարի, 2018Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: Այդ մասին հայտնել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հաղորդում է skysports-ը:
Մարզիչը նաեւ որոշել է հանգիստ տրամադրել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որպեսզի նա լավագույն մարզավիճակ ունենա «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» «Էստերսունդին» հաղթել է 3:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խաղացել է 84 րոպե եւ դարձել երկու գոլային փոխանցման հեղինա: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Ֆոտո՝ twitter.com/Arsenal
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.