19:52  ,  1 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Մելինե Դալուզյանը եւս ձախողվեց՝ 0

Ծանրամարտի կանանց օլիմպիական մրցաշարի 69 կգ քաշայինների պայքարում Մելինե Դալուզյանը հրում վարժությունում ձախողեց երեք փորձերն էլ եւ 0 ստացավ։ Նա երկու փորձում չկարողացավ բարձրացնել 140 կգ։ Այնուհետեւ պատվիրեց 142 կգ եւ դարձյալ ձախողվեց։

Առաջին վարժությունում (պոկում) Դալուզյանը 111 կգ արդյունք էր ցույց տվել առաջին փորձում եւ 6-րդն էր։ 115 կգ-ն անհաղթահարելի եղավ հաջորդ երկու փորձերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս