16:42  +04,  19 փետրվարի, 2018

«Հրազդանը»՝ Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկական «Հրազդան» ակումբը երրորդ տեղն է գրավել մականախաղի Եվրոպայի ակումբային առաջնությունում (EuroHockey Indoor Club Challenge II 2018), հայտնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: 

«Հրազդանի» հարձակվող Ալեքսեյ Սոբոլեւսկին դարձել է 17 գոլի հեղինակ եւ ճանաչվել առաջնության լավագույն ռմբարկու ու խաղացող, իսկ «Հրազդանի» դարպասապահ Իվան Օժեռելեւը ստացել է լավագույն դարպասապահի մրցանակը: 

Փետրվարի 16-18-ը Թբիլիսիում կայացած առաջնության հաղթող է դարձել իռլանդական Three Rock Rovers-ը, իսկ երկրորդ տեղը գրավել է նորվեգական Kringsja Sports Klubb-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: