16:42 19 փետրվարի, 2018Հայկական «Հրազդան» ակումբը երրորդ տեղն է գրավել մականախաղի Եվրոպայի ակումբային առաջնությունում (EuroHockey Indoor Club Challenge II 2018), հայտնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հրազդանի» հարձակվող Ալեքսեյ Սոբոլեւսկին դարձել է 17 գոլի հեղինակ եւ ճանաչվել առաջնության լավագույն ռմբարկու ու խաղացող, իսկ «Հրազդանի» դարպասապահ Իվան Օժեռելեւը ստացել է լավագույն դարպասապահի մրցանակը:
Փետրվարի 16-18-ը Թբիլիսիում կայացած առաջնության հաղթող է դարձել իռլանդական Three Rock Rovers-ը, իսկ երկրորդ տեղը գրավել է նորվեգական Kringsja Sports Klubb-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.