10:12  ,  19 փետրվարի, 2018

ՊՍԺ-ի ֆանատները ցուցադրել են «Ռեալին» ուղղված սադրիչ պաստառ (ֆոտո)

ՊՍԺ-ի ֆանատները «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի տնային խաղում ցուցադրել են Մադրիդի «Ռեալին» ուղղված սադրիչ պաստառ։

Պաստառի վրա եղել է Puta Madrid գրառումը։ Այդ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 5։2 հաշվով։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ակումբը Մադրիդում 1։3 հաշվով պարտվել էր «Ռեալին»։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում