21:06  ,  17 փետրվարի, 2018

Սուարեսի եւ Ալբայի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Էյբարի» հետ եւ պարտության մատնեց ուրուգվայցի Լուիս Սուարեսի եւ իսպանացի Ժորդի Ալբայի գոլերի շնորհիվ՝ 2:0: Սուարեսին գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի Լիոնել Մեսին:

«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 62 միավորով եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ, որը մեկ խաղ քիչ է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:2

Լուիս Սուարես, 16, Ժորդի Ալբա, 88

Հեռացում՝ Ֆաբիան Օրելիանա («Էյբար»), 66, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում