Օգոստոսի 1-ին Բադմինտոնի միջազգային ֆեդերացիան որակազրկել է 30-րդ Օլիմպիական խաղերի մասնակից 8 բադմինտոնիստների։ Նրանք ներկայացնում են Չինաստանի, Հարավ Կորեայի եւ Ինդոնեզիայի հավաքականները:
Մարզիկները մեղադրվում են հուլիսի 31-ին խմբային փուլի խաղերում մարզական ոգի եւ ձգտում դեպի հաղթանակը չցուցադրելու մեջ:
Ենթադրվում է, որ այն մարզիկները, ովքեր ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում, ցանկանում էի պարտվել, որպեսզի հաջորդ փուլում նրանց բաժին հասնի ավելի թույլ մրցակից, հայտնում է BBC-ն:
Հանդիպումների ժամանակ հանդիսականներն անդադար սուլում էին, քանի որ մարզիկները անընդհատ հարվածում էին ցանցին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:46 , 4 նոյեմբերի
10:03 , 4 նոյեմբերի
09:36 , 4 նոյեմբերի
09:07 , 4 նոյեմբերի
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի