17:26 1 օգոստոսի, 2012Օգոստոսի 1-ին Բադմինտոնի միջազգային ֆեդերացիան որակազրկել է 30-րդ Օլիմպիական խաղերի մասնակից 8 բադմինտոնիստների։ Նրանք ներկայացնում են Չինաստանի, Հարավ Կորեայի եւ Ինդոնեզիայի հավաքականները:
Մարզիկները մեղադրվում են հուլիսի 31-ին խմբային փուլի խաղերում մարզական ոգի եւ ձգտում դեպի հաղթանակը չցուցադրելու մեջ:
Ենթադրվում է, որ այն մարզիկները, ովքեր ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում, ցանկանում էի պարտվել, որպեսզի հաջորդ փուլում նրանց բաժին հասնի ավելի թույլ մրցակից, հայտնում է BBC-ն:
Հանդիպումների ժամանակ հանդիսականներն անդադար սուլում էին, քանի որ մարզիկները անընդհատ հարվածում էին ցանցին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.