17:26  ,  1 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ութ բադմինտոնիստներ որակազրկվել են

Օգոստոսի 1-ին Բադմինտոնի միջազգային ֆեդերացիան որակազրկել է 30-րդ Օլիմպիական խաղերի մասնակից 8 բադմինտոնիստների։ Նրանք ներկայացնում են Չինաստանի, Հարավ Կորեայի եւ Ինդոնեզիայի հավաքականները:

Մարզիկները մեղադրվում են հուլիսի 31-ին խմբային փուլի խաղերում մարզական ոգի եւ ձգտում դեպի հաղթանակը չցուցադրելու մեջ:

Ենթադրվում է, որ այն մարզիկները, ովքեր ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում, ցանկանում էի պարտվել, որպեսզի հաջորդ փուլում նրանց բաժին հասնի ավելի թույլ մրցակից, հայտնում է  BBC-ն:

Հանդիպումների ժամանակ հանդիսականներն անդադար  սուլում էին, քանի որ մարզիկները անընդհատ հարվածում էին ցանցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով