16:36  ,  13 փետրվարի, 2018

Փհենչհան-2018-ում գրանցվել է դոպինգ թեստի առաջին դրական պատասխանը

Ճապոնացի Կեյ Սայտոն զրկվել է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շորթ-տրեկի մրցաշարին մասնակցելու իրավունքից, քանի որ նրա դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է BBC-ն:

Սայտոն առաջին մարզիկն է, որի մոտ արգելված խթանիչներ է հայտնաբերվում Փհենչհան-2018-ում: Նրա դոպինգ թեստում հայտնաբերվել է դիուրետիկ (միզամուղ դեղամիջոցներ): Շորթ-տրեկի 5000 մետրի փոխանցումավազքում Կեյ Սայտոն պետք է լիներ Ճապոնիայի թիմի պահեստայինը:

21-ամյա մարզիկն արդեն հեռացել է օլիմպիական ավանից: Նա չի կարող հանդես գալ ինչպես Փհենչհան-2018-ում, այնպես էլ ISU-ի հովանու տակ անցկացվող մյուս մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում