13:41  ,  13 փետրվարի, 2018

Մարկոս Պիզելին միացել է «Ակտոբեին» (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է իր նախկին ակումբ ղազախական «Ակտոբեին», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի այս շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Պիզելին վերջերս էր հեռացել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից», որի հետ պայմանագիրը խզվել էր նրա խնդրանքով: Նա «Ակտոբեում» հանդես է եկել 2014–2015 թվականներին, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի եւ դարձել է 13 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում