13:41 13 փետրվարի, 2018Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է իր նախկին ակումբ ղազախական «Ակտոբեին», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Պիզելին վերջերս էր հեռացել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից», որի հետ պայմանագիրը խզվել էր նրա խնդրանքով: Նա «Ակտոբեում» հանդես է եկել 2014–2015 թվականներին, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի եւ դարձել է 13 գոլի հեղինակ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.