12:25  ,  13 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ

«Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչի հետ, որի ծառայություններով վաղուց էր հետաքրքրված, հայտնում է ակումբի կայքը:

28-ամյա դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` խաղալով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերում:

Չանչարեւիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման:

Դարպասապահը 142 հանդիպում է անցկացրել Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ նախորդ տարվա հունվարին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղի համար հրավիրվել էր Սերբիայի ազգային հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում