19:14  ,  5 փետրվարի, 2018

Կորեայի միավորված թիմի առաջին հանդիպումը պատմության մեջ

Տափօղակով հոկեյի կանանց Հարավային եւ Հյուսիսայի Կորեայի թիմերն անցկացրել են առաջին հանդիպումը պատմության մեջ։ Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին պատրաստվող Կորեայի միավորված թիմն ընկերական խաղում մրցել է կանանց Շվեդիայի հավաքականի հետ, որը հաղթանակ է տարել 3։1 հաշվով։

Օլիմպիական խաղերի մրցաշարի խմբային փուլում Կորեայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Շվեդիայի եւ Ճապոնիայի թիմերը։

Ֆոտո՝ olympic.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում