11:25  ,  5 փետրվարի, 2018

«Օլիմպիակոսի» ֆանատները բախվել են ոստիկանների հետ

«Օլիմպիակոսի» ֆանատներն անկարգություններ են սարքել ԱԵԿ-ի դեմ Հունաստանի առաջնության տնային խաղում, գրում է AFP-ն:

«Օլիմպիակոսն» այդ խաղում գոլ է բաց թողել 94-րդ րոպեին եւ պարտվել 1:2 հաշվով: Եզրափակիչ սուլիչից հետո դաշտի տերերի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ կոտրել գովազդային վահանակները:

Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել երկրպագուներին հանգստացնելու համար, ինչից հետո սկսվել է բախում:

Բացի այդ, խաղից առաջ «Օլիմպիակոսի» ֆանատները քարեր են նետել ԱԵԿ-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա: Ստադիոնի հարեւանությամբ մոտ 100 երկրպագուներ բախվել են ոստիկանների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում