23:19  ,  3 փետրվարի, 2018

«Արսենալի» տպավորիչ հաղթանակը, Մխիթարյանի 3 գոլային փոխանցումները

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում տպավորիչ հաղթանակ տարավ «Արսենալը»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը 5:1 հաշվով պարտության մատնեց Լիվերպուլի «Էվերտոնին»:

Լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը կատարեց երեք գոլային փոխանցում:

Դրանցից մեկից հետո առաջին գոլը «Արսենալում» խփեց Դորտմունդի «Բորուսիայից» Մխիթարյանի նախկին թիմակից, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը նորամուտը նշեց անգլիական ակումբում:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին: Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին: Մխիթարյանն ու Օբամեյանգը չփոխարինվեցին:

«Արսենալը» 45 միավորով 6-րդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմից» հետ է 3 միավոր: «Էվերտոնը» 31 միավորով 10-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 5:1

Աարոն Ռեմսի, 6, 19, 74, Լորան Կոսելնի, 14, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 37 – Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 64

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում