12:25  ,  3 փետրվարի, 2018

Նովակ Ջոկովիչ. Հեշտ չէր ընտրություն կատարելը

Սերբ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վիրահատվել է: Նա դաստակի խնդիրներ ուներ: Անցած տարվա հուլիսից ATP մրցաշարերի չմասնակցած Ջոկովիչը ոհւնվարին Ավստրալիայի բաց առաջնությունում հասել էր չորրորդ շրջան:

«Նախորդ երկու տարին ապրել եմ այդ վնասվածքով եւ շատ բժիշկների եմ հանդիպել: Շատ կարծիքներ, տարբեր ախտորոշումներ եւ առաջարկներ կային: Հեշտ չէր ընտրություն կատարելը: Անցած տարի վեց ամիս դադար վերցրեցի, բայց վերադառնալուց հետո դեռ ցավեր ունեի: Այս վիրահատությունից հետո կարծես թե լիարժեք ապաքինման ճանապարհին եմ»,- Ինստագրամում գրել է Ջոկովիչը:

Australian Open-ի չորրորդ շրջանում Ջոկովիչը 3 սեթում սենսացիոն պարտություն կրեց 21-ամյա հարավկորեացի Չհուն Հյոնից:

Ֆոտո՝ twitter.com/djokernole

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English