15:41  ,  22 հունվարի, 2018

Australian Open. Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում։

ATP վարկանիշային աղյուսակի 14-րդ տեղում գտնվող սերբ թենիսիստի ճանապարհին կանգնեց 21-ամյա հարավկորեացի Չհուն Հյոնը, որն առավելության հասավ 3 սեթում՝ 7։6, 7։5, 7։6։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 24 րոպե։

Աշխարհի 58-րդ ռակետ Չհուն Հյոնը դարձավ Australian Open-ի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տենիս Սանդգրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում