Levon wins! #GibChess pic.twitter.com/8sTDxYdpKl
— Tradewise Chess (@GibraltarChess) 1 февраля 2018 г.
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Gibraltar Masters մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչ թայ-բրեյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Թայ-բրեյքում կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն ավարտվեցին ոչ ոքի, իսկ չորրորդում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ 50-րդ քայլում:
10-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը վաստակել էին 7.5-ական միավոր: Այս չորս շախմատիստները պայքարը շարունակեցին թայ-բրեյքում: Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցեց Ռիչարդ Ռապորտի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Վաշյե-Լագրավն էլ 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Նակամուրային:
Ֆոտո՝ twitter.com/GibraltarChess
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի