Լեւոն Արոնյանը՝ Gibraltar Masters-ի հաղթող

22:54   1 փետրվարի, 2018

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց  Gibraltar Masters մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչ թայ-բրեյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Թայ-բրեյքում կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն ավարտվեցին ոչ ոքի, իսկ չորրորդում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ 50-րդ քայլում:

10-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը վաստակել էին 7.5-ական միավոր: Այս չորս շախմատիստները պայքարը շարունակեցին թայ-բրեյքում: Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցեց Ռիչարդ Ռապորտի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: Վաշյե-Լագրավն էլ 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Նակամուրային:

Ֆոտո՝ twitter.com/GibraltarChess



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.