14:33  ,  1 փետրվարի, 2018

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Էստոնիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Էստոնիայի թիմի հետ։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանում, հայտնում է ՀՖՖ կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 27-ին Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լիտվայի եւ Էստոնիայի հավաքականներ  C դիվիզինում են, իսկ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ խմբում, որտեղ կխաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է 2017-ի նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում