14:33 1 փետրվարի, 2018Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Էստոնիայի թիմի հետ։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանում, հայտնում է ՀՖՖ կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 27-ին Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լիտվայի եւ Էստոնիայի հավաքականներ C դիվիզինում են, իսկ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ խմբում, որտեղ կխաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է 2017-ի նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.