16:17  ,  26 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի հետ

Հայաստանի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ:

Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 27-ին Երեւանում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Այս պահին ՀՖՖ-ն բանակցություններ է վարում եւս մեկ ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լիտվայի հավաքականը  C դիվիզինում է, որի չորրորդ խմբում կմրցի Ռումինիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ: ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ խմբում, որտեղ կխաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է 2017-ի նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում