21:22  ,  31 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին

Շախմատի Gibraltar Masters մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2797) սպիտակներով մրցեց հնդիկ Ս.Պ. Սետուրամանի (2700) հետ եւ առավելության հասավ 33 քայլում: Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ հավասարվել է առաջատարներ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ռուսաստանցի Դանիիլ Դուբովին:

Այս երեք գրոսմայստերներից առաջ անցնելու հնարավորություն ունեն 8 տուրից հետո 6.5-ական միավոր վաստակած ամերիկացի Հիկարու Նակամուրան ու հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որոնք այս տուրում մրցում են իրար հետ եւ դեռ չեն ավարտել պայքարը:

Փետրվարի 1-ին տեղի կունենա վերջին տուրը:

Ֆոտո՝ twitter.com/GibraltarChess

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում