10:44  ,  31 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Արսենալում» նորամուտի խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտվել էր 1:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը դիպուկ է ստացվել: Մխիթարյանի 32 փոխանցումներից թիմակիցներին հասել է 84.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ շրջանցել է մրցակցին եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 6.11 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալի խաղը (7.26):

Հիշեցնենք, որ Սուոնսիում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին՝ նորամուտը նշելով «Արսենալի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով