21:05  ,  30 հունվարի, 2018

Մխիթարյանի տրանսֆերը՝ հունվարի լավագույնների խորհրդանշական հավաքականում

Goal.com-ը ներկայացրել է հունվարին տեղի ունեցած լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականը:

Լավագույնների թվում են նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» եւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը հակառակ ուղղությամբ:

«Մոուրինյոյի կողմից անտեսված Մխիթարյանը երկրորդ շանս է ստանում Պրեմյեր լիգայում «Արսենալի» շնորհիվ»,- գրում է Goal.com-ը:

Մխիթարյանի նորամուտը լոնդոնյան թիմում սպասվում է «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա հունվարի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում