16:30  ,  30 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Շատ կարեւոր է, որ մարզիչը հարգի քեզ

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու պատճառների մասին: «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանի խոսքով՝ դրանում նպաստել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Շատ կարեւոր է, որ մարզիչը հարգի քեզ: Ես գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ է եւ սիրում է կատարելագործել իր ֆուտբոլիստներին: Վենգերն «Արսենալ» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մարզիչ է: Ես վաղուց եմ ճանաչում նրան, եւ նման որոշում կայացնելը բարդ չէր: «Արսենալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն «Արսենալում» նորամուտը կնշի «Սուոնսիի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում, որը կկայանա հունվարի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով