16:30 30 հունվարի, 2018«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու պատճառների մասին: «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանի խոսքով՝ դրանում նպաստել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Շատ կարեւոր է, որ մարզիչը հարգի քեզ: Ես գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ է եւ սիրում է կատարելագործել իր ֆուտբոլիստներին: Վենգերն «Արսենալ» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մարզիչ է: Ես վաղուց եմ ճանաչում նրան, եւ նման որոշում կայացնելը բարդ չէր: «Արսենալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն «Արսենալում» նորամուտը կնշի «Սուոնսիի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում, որը կկայանա հունվարի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.