00:42  ,  30 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» ռադիոհաղորդաման հերոս

«Արսենալի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է լոնդոնյան ակումբի ինտերնետային ռադիոյի հերթական թողարկման հերոսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Մխիթարյանը «Արսենալի» խաղաշապիկով կսկսի մրցելույթները»,- գրում է arsenal.com-ը:

Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանի հավաքականի ավագի մասին իր կարծիքն է հայտնել նաեւ «Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը, որը գովել է 29-ամյա ֆուտբոլիստին:

Սպասվում է, որ Մխիթարյանի նորամուտը «Արսենալում» տեղի կունենա հունվարի 30-ին՝ «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս